Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Դժգոհողներ էլ կլինեն, ուրախացողներ էլ․ ինչպիսի՞ հետևանքներ կունենա Սևանա լճում արդյունագործական որսի նոր կարգի ներդրումը

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն՝ այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։

Նոր լրացումներով թույլատրվելու է որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։ Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։

Կարգի գործարկման պահից սկսած՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։ Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։

Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Սևանում սիգի որսը եղել է ապօրինի։ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004-ին: 2005-ից սկսած՝ սիգի որսը կատարվել է միայն ապօրինի: Տարիներ շարունակ բնապահպանները ահազանգել են սիգի ապօրինի որսը կասեցնելու անհրաժեշտության մասին, սակայն ապարդյուն։

Այժմ նախարարությունը գործարկում է արդյունաբերական որսի նոր կարգը, որի արդյունավետությունը, միանշանակ, կախված կլինի կարգի կիրառման ու օրենքի պահպանման մակարդակից։ Չնայած ձկնորսության արգելքին, տարածքի բնակիչները չեն հրաժարվում դրանից, քանի որ գյուղեր կան, որոնք տարիներ շարունակ ապրում ու զարգանում են ձկնորսության շնորհիվ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանն ասաց՝ նոր կարգի հետ կապված կլինեն և՛ բողոքողներ, և՛ կողմ արտահայտվողներ։ Համայնքի ղեկավարի խոսքերով՝ եթե կարգը պահպանվի, ոչ մի դժվարություն չի լինի ձկնորսության հետ կապված։ «Եթե իրական լինի, ոչ մի դժվարություն էլ, ոչ մի խնդիր էլ չի լինի, մարդիկ ավելի հանգիստ իրենց գործը կկազմակերպեն։ Ավելի լավ կլինի, որ օրենքով ամեն ինչ կանոնակարգվի»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ համայնքի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը ձկնորսությունն է, հետևաբար՝ դժգոհողներ էլ կլինեն։ «Գիտեք, դժգոհողներ էլ կլինեն, ուրախացողներ էլ։ Դա ընդհանուր գյուղում քննարկելու թեմա է։ Ոնց կարող են բոլորը համաձայն լինել, կամ չլինել։ Մեկը համաձայն կլինի, մյուսը՝ ոչ։ Մեկը մի բան կասի, մյուսը՝ մի բան։ Պետք է ընդհանուր քննարկել, եզրակացության կգանք էլի։ Մարդիկ կարող են բողոքել քաշերի, չափերի հետ կապված։ Հիմնական դա կարող է լինել»,- շեշտեց համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը՝ ավելացնելով՝ եթե աշխատանք լինի, մարդկ կհրաժարվեն ձկնագողությունից, «նախկինում բոլորին էլ հայտնի է, որ ապօրինի է եղել որսը»։

Սևանի տարածաշրջանի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը մեզ հետ զրույցում թեմայի վերաբերյալ չցանկացավ երկար խոսել, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ այս նոր կարգը մարդկանց, ձկնորսների վրա վատ ազդեցություն չի ունենա։

«Իմ կարծիքով՝ լավ կլինի։ Մեր համայնքում մեծամասնությունը ձկնորսությամբ է զբաղվում։ Իրենց ապրուստի հիմնական միջոցն է։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, քննարկումներ են եղել, որ երկկողմանի դրական որոշումներ կայացվեն։ Այլ մանրամասներ չգիտեմ, չեմ կարող ասել։ Ուղղակի այստեղ հարցը ձկան քաշի, չափի մեջ կարող է լինել։ Դա էլ, կարծեմ, քննարկվում է, այնպիսի որոշում կկայացվի, որ բոլոր կողմերին գոհացնի»,- ասաց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում