Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Քննությամբ պարզվել են Ալեք Մանուկյան փողոցի միջադեպի որոշ հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դեպքը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 22:32-ին, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ` «աջ ազդրի վ/3-ի բազմաբեկոր բաց կոտրվածք՝ օտար մարմինների առկայությամբ» ախտորոշմամբ:

Քննությամբ պարզվել է, որ 33-ամյա տղամարդը ավտոմեքենաների վաճառքի գումարային հարցերի շուրջ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի հետ: Օգոստոսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը 33-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, իր հետ նախապես վերցված հրացանով և ինքնաշեն պայթուցիկներով գնացել է Ալեք Մանուկյան փողոց և դարանակալել: Վերոնշյալ շենքի մոտ նկատելով 33-ամյա տղամարդուն, թիկունքից մոտեցել է և իր մոտ եղած հրացանով կրակոց արձակել վերջինիս ուղղությամբ՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Բակում գտնվող մի խումբ քաղաքացիներ, 23-ամյա երիտասարդի գործողությունները կանխելու նպատակով, նրա ձեռքից վերցրել են հրացանը, սակայն երիտասարդը սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հիշյալ վայրում գտնվող շենքերի բնակիչների և այլ անձանց նկատմամբ՝ իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիկները նրանց ուղղությամբ նետելու եղանակով պայթեցնելով՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Երևան քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 1999թ. և 1966թ. անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ արգելանքից ազատ են արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում