Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 34 նոր դեպք է հայտնաբերվել, 5 պացիենտ առողջացել է։ Այս մասին հաղորդում է StopCov պաշտոնական կայքը։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1684 դեպք: Հայտնաբերված դեպքերի աճը պայմանավորված է Բաթումիում վարակի խոշոր օջախի հետ։
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19- ից ապաքինվել է 1,315 մարդ: Երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը 19 է։
Կարանտինում է գտնվում 6020 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ են գտնվում 299 հոգի։
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել այլ երկրներից: