Ստամբուլը և Աթենքը պայմանավորվել են Միջերկրական ծովում հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցություններ վարել Հյուսիսատլանտյան դաշինքի մեխանիզմների շրջանակում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Հունաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ իմ զրույցներից հետո երկու դաշնակիցները համաձայնել են տեխնիկական բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի շրջանակում՝ ռազմական կարգարվորման մեխանիզմներ ստեղծելու համար՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում միջադեպերի ռիսկը նվազեցնելու համար»,- ասել է Սթոլթենբերգը:
Ավելի վաղ Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսել Կիպրոսի Հանրապետության բացառիկ ծովային գոտում: Եվրամիությունն ու Հունաստանը բազմիցս դատապարտել են Անկարայի գործողությունները, բայց աշխատանքները շարունակվում են մինչ օրս: