Փոլ Մաքքարթնին ելույթ կունենա 2012 թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Կազմակերպիչների հաղորդմամբ` անգլիական ռոք լեգենդներից միայն Փոլն է համաձայնել ելույթ ունենալ օլիմպիադայի բացման արարողության ժամանակ, իսկ The Rolling Stones-ի և Led Zeppelin-ի երաժիշտների հետ համաձայնության գալ չի հաջողվել:
«Պլանավորել էինք բրիտանական երաժշտության բոլոր լեգենդներին հրավիրել բացման արաողությանը ելույթ ունենալու, սակայն, ամենայն հավանականությամբ, Մաքքարթնին ստիպված կլինի ավելի երիտասարդ երաժիշտների հետ բացել օլիմպիադան: Փոլը համար մեկն է, նա հրաշալի շոումեն է և հիանալի կկատարի խաղերի բացումը»,- հայտարարել է օլիպիադայի կազմակերպիչներից մեկը:
Մաքքարթնին իր հերթին հայտարարել է, որ ոգևորված է այս ամենով, սակայն շոուի կոնցեպցիան և երգացանկը վերջնականապես համաձայնեցված չեն: