Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանին:
«Օդից իսրայելական ագրեսիայի է ենթարկվել Դամասկոսի արվարձանը: Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել մի շարք հրթիռային հարվածներ»,-գրում է գործակալությունը:
Ավելի վաղ սիրիական «Ալ-Վաթան» թերթը հաղորդել էր, որ հրթիռային հարվածների է ենթարկվել Կասվայի շրջանը, իսկ հարվածները հասցվել են ինքնաթիռներին՝ Գոլանի բարձունքների շրջանից։