Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ստորագույն քայլերի է դիմում

Սիրելի գործընկերնե´ր,

Երկու տարի է՝ ես ապրում և աշխատում եմ Արցախում: Այստեղ եմ եկել սեփական նախաձեռնությամբ՝ իմ գիտելիքները և կարողությունները մեր հայրենիքի այս հատվածին ծառայեցնելու համար: Միշտ եղել եմ նախաձեռնող, ամեն մի խոչընդոտի պատասխանել եմ նոր նախաձեռնություններով, որոնք հիմնականում տեղավորվել են կրթական ծրագրերի շրջանակներում: Նշեմ, որ նախաձեռնողականությունը, հատկապես երիտասարդների հետ աշխատանքը, Արցախում իշխանությունների կողմից ընդունվում է թշնամաբար, ամեն մի թեթև շարժ նրանք ընդունում են որպես մարտահրավեր:

Երկու տարի շարունակ եղել էին տարբեր ճնշումներ և խոչընդոտներ, որոնք ես վերջերս հրապարակել էի: Վերջին շրջանի իմ մի շարք քննադատական հոդվածները Արցախի իշխանություններին լուրջ քայլերի դիմելու առիթ էին տվել: Զանգվածային ճնշումներ էին սկսվել իմ մտերիմների և նրանց հարազատների վրա, որոնք տարբեր ձևով էին ընթանում, Արցախի իշխանություններն իրենց քայլերին սկսել էին մասնակից դարձնել նաև հայաստանյան պաշտոնյաներին, մասնավորապես՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Վերջինս հունիսի 15-ին իր մոտ է հրավիրել հորս, այդ ժամանակ ՀՀ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Խանումյանին, և խորհուրդ տվել «դաստիարակել» իր որդուն, մասնավորապես՝ ստիպել Ստեփանակերտից վերադառնալ Երևան: Ոստիկանապետին խիստ վրդովել է նաև իմ դիքորոշումը մադրիդյան սկզբունքների և կազանյան հանդիպման հանդեպ: Նա նաև հորս մի շարք աշխատանքներ է առաջարկել ինձ համար, մասնավորապես իմանալով իմ՝ Ֆրանսիայում սովորած լինելու հանգամանքը, առաջարկել է աշխատանք Ինտերպոլի ազգային գրասենյակում: Միայն թե ես Արցախից տեղափոխվեմ Երևան: Սակայն իմ կողմից ստանալով բացասական պատասխան, ինչպես նաև իմ գործունեությունը շարունակելու պատրաստակամություն, ոստիկանապետը դիմել է ստորագույն քայլի: Հայրս հրավիրվել է Երևան և նրանից պահանջվել է դիմում գրել՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Նշեմ, որ հայրս դեռևս 10 տարի կարող էր աշխատել համակարգում: Հորս աշխատանքից զրկելը մեծ լծակ է ինձ վրա ճնշում գործադրելու առումով, քանզի, զրկվելով Արցախում աշխատելու բոլոր հնարավորություններից, ես հիմնականում հորիցս էի գումար ստանում գոյատևելու համար: Հայրս հրաժարվել է դիմում գրել, սակայն հուլիսի 23-ին նրան ստիպողաբար ուղարկել են թոշակի:

Արցախից հայերին քշելու, Արցախը հայերից մաքրելու քաղաքականություն վարում էր Ադրբեջանը, ԽՍՀՄ վերջին տարիներին՝ նաև խորհրդային ՊԱԿ-ը: Դրա ապացույցը «Օղակ» օպերացիան էր՝ գեներալ Սաֆոնովի գլխավորությամբ: Պարզվում է, այսօրվա Հայաստանում կան Սաֆոնովի հոգեզավակները՝ ի դեմս Ալիկ Սարգսյանի և նրան դիմած արցախյան պաշտոնյաների:

Սիրելի´ գործընկերներ,

Խնդրում եմ ձեզնից ամեն կերպ պահանջել և հասնել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականին: Ոստիկանապետի ստորագույն քայլը «լավ նախադեպ» կարող է դառնալ Արցախը հայաթափել ձգտող ուժերի համար:

Միևնույն ժամանակ խնդրում եմ ակտիվ քայլեր ձեռնարկել Արցախում բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար՝ այլընտրանքային կրթությունից մինչև քաղաքացիական ակտիվություն: Արցախում ազատ մամուլի բացակայությունը, ընդդիմության չգոյությունը և քաղաքացիական հասարակության ծայրահեղ թույլ լինելը վերացրել է իշխանության բոլոր հակակշիռները, ինչի հետևանքով տեղի է ունեցել քաղաքական ռեժիմի դեգրեդացիա՝ երկիրը գլորվել է տոտալիտար համակարգի տրամաբանության մեջ: Այս քաղաքականության պատճառով Արցախը միջազգային իրավապաշտպան և վերլուծական կենտրոնների զեկույցներում 7 տարվա մեջ առաջին անգամ դասվել է ոչ ազատ երկրների շարքը՝ տեղ գտնելով Ադրբեջանի կողքին:

Հայկ ԽԱՆՈւՄՅԱՆ
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում