«Ցավոք, մենք դեռ չենք կարող ասել, որ արդեն հաղթահարել ենք համավարակը կամ դրա տնտեսական հետևանքները, որովհետև դեռ չենք վերադարձել նախաճգնաժամային ցուցանիշներին և որոշ ոլորտներում դեռ ունենք անկում, ինչը, ըստ ամենայնի, դեռ տևական ժամանակ կշարունակվի՝ պայմանավորված համաշխարհային զարգացումներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով, սակայն, ամենավատը, պիկը արդեն հաղթահարված է. «Թեև դեռ չունենք ցուցանիշների աճ, փոխարենն ունենք անկման տեմպի թուլացում: Այս դինամիկայի պահպանման դեպքում, համոզված եմ, կամաց-կամաց կգնանք դեպի վերականգնում, և հաջորդ տարվա կեսերին արդեն հնարավոր է, որ դուրս գանք նախաճգնաժամային մակարդակի: Սակայն կան ոլորտներ, որոնք դեռ երկար ժամանակ համավարակի ազդեցությունը կրելու են, օրինակ՝ տուրիզմի ոլորտը»:
Բաբկեն Թունյանը նշեց, որ համավարակի պատճառով գրեթե բոլոր ոլորտներն են տուժել. «Ոլորտների մի մասը տուժել է օբյեկտիվ պատճառներով, մյուս մասը՝ լոքդաունի պատճառով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: