Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի և Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է ոչ կոմպետենտ լինելու մեջ՝ Անկարայի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին ուղղված հաղորդագրության պատճառով: Նա այդ երկրներին սպառնացել է Միջերկրածովյան ճգնաժամի հետ կապված հետևանքներով:
«Ահաբեկչության դեմ մեր պայքարին գումարվում են Միջերկրական և Էգեյան ծովերում մեր շահերին և իրավունքներին սպառնալիքները: Մենք պայքարում ենք բոլոր սպառնալիքների դեմ և մարտահրավեր ենք նետում մեր թշնամիներին:
Նետերն արձակված են և անպայման կհասնեն նպատակակետին: Արդյոք Հունաստանի և Ֆրանսիայի ժողովուրդները գիտեն, թե ինչ է իրենց սպառնում իրենց իշխանությունների ոչ արհեստավարժ լինելու պատճառով»,- ասել է Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին շաբաթներին Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են Արևելյան Միջերկրական ծովում թուրքական Oruç Reis նավի երկրահետախուզական աշխատանքներ իրականացնելու պատճառով, տարածք, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության:









































