Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Մոսկվան պաշտոնական մակարդակով մասնակցում է միջազգային ահաբեկչությանը. Վրաստանի ԱԳՆ

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան պաշտոնական մակարդակով մասնակցում է միջազգային ահաբեկչությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն՝ մեկնաբանելով Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հաշվետվությունը.

«Վրացական իրավապահ մարմիները լիարժեք և մանրակրկիտ հետաքննություն են անցկացրել տվյալ ահաբեկչության վերաբերյալ, և կան ահերքելի ապացույցներ, որ դրանում մասնակցություն են ունեցել Ռուսաստանի հատուկ ծառայությունները։

Մենք այս տեղեկատվությունը ներկայացրել ենք թե՛ մեր գործընկեր երկրներին, թե՛ Ռուսաստանին։ Մենք առաջարկել ենք համագործակցել, սակայն պատասխան չենք ստացել։ Շատ վատ է, որ Մոսկվան պաշտոնական մակարդակով մասնակցում է միջազգային ահաբեկչությանը»։

Հիշեցնենք, որ ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի վկայությամբ՝ 2010 թվականի աշնանը Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել է ռուսական հետախուզությունը՝ Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ)։

2010 թվականի դեկտեմբերի 7-ին Վրաստանը հայտարարեց իր 6 քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք կասկածվում էին ռուս սպա Բորիսովի պատվերով ահաբեկչությունների սերիա կազմակերպելու մեջ։ Այն ժամանակ պայթյուններից երկուսը տեղի էին ունեցել ԱՄՆ դեսպանատան շենքի և ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության գրասենյակի հարևանությամբ։

2011 թվականի հունիսի վերջին վրացական դատարանը Վրաստանի 5 քաղաքացիներին դատապարտեց 30-ամյա ազատազրկման՝ Մոսկվայի հանձնարարությամբ ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում