Թուրքիայի պատվիրակությունն օգոստոսի 31-ին երկօրյա այցով մեկնել է Մոսկվա՝ Լիբիայի և Սիրիայի շուրջը բանակցությունների համար: Այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ այցը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ռուսաստանցի պաշտոնակիցների հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
A Haber հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակության կազմի մեջ են մտնում նաև ազգային պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզական կազմակերպության ներկայացուցիչներ։