Ֆրանսիայում ձիերի խորհրդավոր սպանությունների շարք է տեղի ունեցել, հաղորդում է Sky News-ը:
Տեղի ոստիկանության տվյալներով, երկրում դաժանորեն սպանվել է շուրջ 30 կենդանի: Ձիերի մեծ մասի ականջը կտրված է եղել, աչքերը և սեռական օրգանները հանված, իսկ արյունն ամբողջովին քամված: Ընդ որում, հանցագործները չեն օգտագործել կենդանիների միսը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ սպանությունը կարող է կապված լինել ինչ-որ անհայտ պաշտամունքի ծիսակատարության կամ սոցցանցերում սարսափելի չելենջի հետ: Քննարկվում է նաև հանցագործ-նմանակողների տարբերակը:











































