Հռոմի ռազմական հոսպիտալում նիգերիացի միգրանտները հարձակվել են բժիշկների վրա: Նրանք ցանկացել են լքել կլինիկան: Սակայն, թեստերը ցույց են տվել, որ աֆրոեվրոպացիները վարակված են կորոնավիրուսով և անհրաժեշտ է նրանց մեկուսացնել:
Երկու կին և մեկ տղամարդ որոշել են ուժով ճանապարհ հարթել: Հիվանդները բռունցքներով հարձակվել են բժիշկների վրա, նաև՝ կծել: Ծեծկռտուքի ընթացքում տուժել են ոչ միայն բժիշկները, այլև զինվորականները: Դեպքի վայր են կանչել կարաբիներների: Նրանք էլ հենց կարգի են հրավիրել ագրեսիվ միգրանտներին:








































