Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Թեժ աշունը՝ իմիտացիայից մինչև իրական խթաններ

Որքան Հայաստանում մոտենում է ամռան ավարտը, այնքան հաճախակիանում են հարցադրումները և հարցումները թեժ քաղաքական աշնան հավանականության մասին: Այդ թեժությունը խոստացել են զանազան ընդդիմադիր խմբեր և ուժեր, առավելապես նախկին կառավարող համակարգի շրջանակից կամ դրա հետ ասոցացվող: Ինչքան է այդ հավաստիացման հավանականությունը, կամ որոնք են հիմքերը, որոնք թույլ են տալիս խոսել այդ մասին կամ կանխատեսել, եթե, իհարկե, թույլ տալիս են: Նախ անհրաժեշտ է արձանագրել այն, որ ներկայիս տեղեկատվական միջավայրը՝ իր տեխնոլոգիական մատչելիությամբ և բազմազանությամբ, թույլ է տալիս առնվազն ստեղծել թեժության իմիտացիա: Մեծ հավանականությամբ, թեժ քաղաքական աշնան խոստումները հիմնականում կառուցվում են հենց այդ հաշվարկի վրա, որ հնարավոր կլինի հասնել թեժության իմիտացիայի, օգտագործելով տեղեկատվա-քարոզչական այն ռեսուրսները, որ կան նախկին կառավարող համակարգի տրամադրության տակ: Իսկ դրանք բավականաչափ են, և ավելին՝ ներկայիս հարաբերակցությունը՝ ի տարբերություն նախահեղափոխական շրջանի, այն է, որ, այսպես ասած, ոչ իշխանությունը կամ ընդդիմությունը ունի շատ ավելի մեծ տեղեկատվա-քարոզչական ռեսուրս, քան կառավարող մեծամասնությունը: Դա, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկին կառավարող համակարգն ունի բավականաչափ տնտեսական և ֆինանսական ռեսուրս, ինչը թույլ է տալիս ստանալ տեղեկատվա-քարոզչական առավելությունը։ Իհարկե, այդ առավելության համար լոկ ֆինանսական ռեսուրսը չէ, որ ունի նշանակություն, ի վերջո, շատ կարևոր է նաև զուտ մասնագիտական և ինտելեկտուալ ներուժը, քաղաքական մտածողությունն ու փորձառությունը:

Այդ իմաստով, սակայն, կառավարող մեծամասնությունը ոչ միայն դեռևս համարժեք չէ եղած մարտահրավերներին, այլև հակառակը՝ կան բազմաթիվ պաշտոնյաներ, անձինք և խմբեր, որոնք, կամա թե ակամա, ռեսուրս են դառնում հենց հակառակ թիմի քարոզչական մարտավարության և ներուժի համար, ոչ թե նպաստում սեփական թիմի տեղեկատվա-քարոզչական կենսունակությանն ու մրցունակությանը: Այդ իմաստով, կառավարող մեծամասնությունն առայժմ նստած է երկու, այսպես ասած, «կրիայի» վրա՝ հանրային վստահության դեռևս շարունակվող մեծ պաշար, և գուցե էլ ավելի մեծ անվստահություն նախկին կառավարող համակարգի նկատմամբ, ինչը թույլ չի տալիս այդ համակարգին իրացնել տեղեկատվա-քարոզչական մրցակցության առավելությունը: Առաջիկա աշնան այդ հարաբերակցությունը կպահպանվի և դա նշանակում է, որ աշունը, մեծ հաշվով, թեժ կարող է լինել առավելապես տեղեկատվա-քարոզչական դաշտի իմիտացիոն արտացոլման իմաստով: Միևնույն ժամանակ, կառավարող մեծամասնության կամ պարզապես վարչապետ Փաշինյանի և նրա թիմի որոշակի առանցքային դիրքերում գտնվող պաշտոնյաների հանդեպ վստահությունը էական չեզոքացնող գործոն կլինի նաև արտաքին իրողությունների ազդեցության հետ կապված ռիսկերի առումով:

Հայաստանում քաղաքական աշունն ընդհանրապես կարող է իրապես թեժանալ լոկ այդ տեսանկյունից, այսինքն՝ արտաքին ազդակների, որոնք կարող են Հայաստանում խթանել ներքին շարժեր, օգտագործելով մոտ երեք տասնամյակի ընթացքում թելված զանազան թելերը: Իսկ արտաքին միջավայրում աշխարհաքաղաքական գործընթացը այնպիսին է, որ չի զգացվելու մարտահրավերների պակաս: Այստեղ ռիսկի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, որը գտնվում է և շարունակելու է գտնվել իշխանության տրանսֆորմացիայի կամ իշխանական տրանզիտի ճգնաժամում: Խնդիրը այստեղ միայն Պուտինի գնալ կամ մնալը չէ, դա կարևոր, բայց դետալներից մեկն է: Ռուսաստանում իշխանական տրանզիտից «չուշանալու» համար պայքարը լինելու է թեժ, ինչը նշանակում է, որ այն իր ազդեցությունը կթողնի նաև ռուսական ավանդական ազդեցության գոտիներում, ինչպիսին Կովկասն է և, մասնավորապես, Հայաստանը: Սակայն դա հավանական է դարձնում Հայաստանում որոշակի աշխուժության կամ թեժության խթանման հնարավորությունը, բայց ամենևին ոչ ստատուս-քվոյի էական փոփոխության, քանի որ այդ իմաստով առանցքայինն այս շրջափուլում ծավալվում է Բելառուսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում