ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Բելառուս հարցերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ն իրավունք չունի միջամտել Բելառուսում, իսկ ՌԴ-ն պարտավոր է:
«Բելառուսի ժողովրդի որոշելիքն է՝ ընտրությունները կայացել է, թե ոչ, ոչ թե Պուտինի: Բելառուռում չընկճվող հասարակությունն է, որը չի հանդուրժում Լուկաշենկոյի 26-ամյա կառավարումը»,-նշեց Մեհրաբյանը:











































