Շվեդական Մալմյո քաղաքում խռովություններ են սկսվել: Մոտ երեք հարյուր մարդ է դուրս եկել փողոց: Նրանք փակել են քաղաքի երկու գլխավոր փողոցները: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, նրանց վրա քարեր և շշեր են նետել:
Անկարգությունները դադարեցնելու համար Շվեդիայի իրավապահները ստիպված են եղել հատուկ մեքենաներ գործի դնել։ Ցուցարարները խարույկներ են վառել, որոնց մեջ անվադողեր և պայթուցիկ նյութեր են նետել: Ոստիկանները ստիպված են եղել մարել կրակը և ցրել ամբոխը:
Բողոքի ակցիաները քաղաքում սկսվել են ի պատասխան փողոցային նկարիչ Դեն Պարկի արարքի․ Դանիայում ծայրահեղական կուսակցություններից մեկի անդամների հետ միասին նա այրել է Ղուրանը՝ մահմեդականների սուրբ գիրքը: Նախկինում ակցիայի կազմակերպիչն արդեն դատապարտվել էր ազգամիջյան ատելություն սերմանելու համար:











































