ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով այսօր՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, «Մարտական խաչ» առաջին շքանշանով պարգեւատրվեց Երրորդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, ում անմիջական ղեկավարությամբ էլ մեր ստորաբաժանումները կարողացան փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները։
Նշենք, որ վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։











































