Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը չի՞ աշխատում

Կառավարության օգոստոսի 27-ի նիստում աշխատակազմի և նախարարությունների աշխատանքային կարգապահությունից վարչապետ Փաշինյանի դժգոհությունը նորություն չէր: Հնարավոր է թվարկել բազմաթիվ օրինակներ, ինչը նշանակում է, որ կառավարությունում կա վարչապետի դժգոհությանն էֆեկտիվ արձագանքի խնդիր: Եթե դա կրկնվում է որոշակի, թեկուզ անկանոն պարբերականությամբ, բայց կրկնվում է, ապա կնշանակի, որ կա այդ խորքային խնդիրը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ դժգոհությունն այլևս այն գործիքը կամ ձևաչափը չէ, որով պետք է խնդրին արձագանքի վարչապետ Փաշինյանը: Ավելին, այդ ձևաչափը դառնում է արդեն նույնիսկ վտանգավոր, այն իմաստով, որ արժեզրկվում է ինքնին: Երբ հանրությունը պարբերաբար դիտարկում է այս կամ այն առիթով աշխատանքային կարգապահության, ճշտապահության, արդյունավետության կապակցությամբ վարչապետի կրկնվող դժգոհություն, ապա այդ դժգոհությունը սկսում է կորցնել իր հանրային արժեքը, հետևաբար նաև՝ ուժը:

Ըստ այդմ՝ վարչապետը պետք է թերևս դադարեցնի այդ գործիքի կիրառումը և ձեռնամուխ լինի կառավարման էֆեկտիվության բարձրացման գուցե նվազ տեսանելի, բայց առավել առարկայական քայլերի: Դա կլինի կադրային փոփոխության, կադրային վերադասավորման, թե այլ մեխանիզմներով, որոնք կլինեն հիմնականում իշխանական-կառավարչական խոհանոցային մեխանիզմներ, դա պետք է լինի նրա ընտրության հարցը: Բայց որ մեխանիզմը ունի փոփոխության կարիք՝ թերևս կասկածից վեր է: Ինչպես կասկածից վեր է, որ կարգապահության, ճշտապահության, ընդհանրապես թե՛ էֆեկտիվության, թե՛ նաև պարզապես խնամվածության կարիք ունի գործադիր իշխանության աշխատանքը:

Ավելին, եթե զուտ էֆեկտիվության առումով իհարկե կան բազմաթիվ օբյեկտիվ խորքային համակարգային պատճառներ ու անգամ արժեհամակարգային արգելակներ, և ըստ այդմ՝ պահանջներն այստեղ չեն կարող լինել զուտ սոցիալ-պոպուլիզմից բխող մեխանիկայի տրամաբանության մեջ, ապա գործադիրի աշխատանքի խնամվածության հարցում իրավիճակը պահանջում է թերևս կտրուկ փոփոխություններ: Առավել ևս, որ հանրային ընթացիկ գնահատականը ձևավորվում է կառավարության աշխատանքի փաթեթավորումից:

Խնդիրը, սակայն, լոկ քարոզչական տիրույթում չէ, այլ նաև քաղաքական հարթությունում, որովհետև այդօրինակ դրվագները ձևավորում են կառավարող ուժի քաղաքական կերպարը, ինչն իր ազդեցությունն է թողնում թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում