ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է հանրապետության գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեբատների մասնակցելու պատրաստակամության մասին: Այս մասին նա հայտարարել է MSNBC հեռուստաալիքի եթերում:
«Ես պատրաստվում եմ դեբատների մասնակցել նրա հետ: Ես բեմի վրա նրա հետ դեբատների ընթացքում «ֆակտ չեքեր» (փաստերի ստուգող) եմ լինելու», – ասել է Բայդենը:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեմ էր հանդես եկել դեբատներին, քանի որ, նրա կարծիքով, Թրամփն իրեն անարժան կպահեր դրանց ժամանակ:
Գործող նախագահը բազմիցս հանրային դեբատների մարտահրավեր է նետել նախագահական մրցավազքում իր հակառակորդին: Բայդենն իր հերթին անտեսել է դրանք։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։










































