Մինսկում ոստիկանության հատուկ ջոկատայինները սկսել են դուրս մղել ցուցարարներին Անկախության հրապարակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ լրագրողներին խնդրել են մի կողմ քաշվել:
Ուժայինները հատուկ միջոցներ չեն կիրառում: Նրանք շղթա են կազմել և ցուցարարներին դուրս են մղում հրապարակից, հայտնում է գործակալությունը:
Մինսկի Անկախության հրապարակում մի քանի հազար ցուցարարներ են հավաքվել:












































