Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:
Իվանովը նշել է, որ դեռ օգոստոսի 20-ին նախաքննական ստուգում է իրականացվել: Ըստ դատախազի ներկայացուցչի՝ դա ստանդարտ պրակտիկա է թռիչք իրականացնող ուղևորների հետ նման պատահարների դեպքում:











































