Առաջիկա օրերին Եվրամիությունը 2 միլիոն եվրո կհատկացնի Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության բռնության զոհերին:
Այս մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը ԵՄ արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստից առաջ՝ հաղորդում է «Եվրոպական ճշմարտության» թղթակիցը:
«Մենք 2 միլիոն եվրո ենք տրամադրում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել են ոստիկանության բռնություններից: Կարծում եմ, որ մի քանի օրվա խնդիր է այդ միջոցները մոբիլիզացնելը», – ասել է Վարհեյը:
«Որպեսզի միջոցները հասնեն մարդկանց, մենք պատրաստ ենք քննարկելու Ազգային համակարգող խորհրդի կողմից այդ միջոցների օգտագործման հարցը: Ես պատրաստվում եմ այդ մասին տեղեկացնել արտգործնախարարներին: Մենք կարող ենք շատ արագ գումարները հավաքագրել», – ասել է եվրահանձնակատարը:
Նրա խոսքով՝ ԵՄ խորհուրդը կքննարկի նաև Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցի ճշգրիտ մանրամասները:










































