Կորեայի Հանրապետության ազգային վեհաժողովն օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքն այն բանի պատճառով, որ խորհրդարանական պուլում լուսանկարիչներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:
Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Այդ որոշումն ընդունվել Է իրադրության շտապ քննարկումից հետո, ճշտել Է գործակալնության աղբյուրը: Օգոստոսի 27-ին նշանակված ինը խորհրդարանական կոմիտեների նիստը հետաձգվել է:
Հայտնի է, որ օգոստոսի 27-ի առավոտյան այդ լուսանկարիչը հասցրել է այցելել միջոցառման, իսկ հետո ստացվել են նրա թեստի արդյունքները: Պարզվել է, որ վարակվածի հետ շփվել են 50-ից ավելի մարդիկ, այդ թվում՝ կառավարող կուսակցության 14 բարձրաստիճան ներկայացուցչիներ:
Հավանաբար, հարկ կլինի, որ նրանք բոլորը անալիզներ հանձնեն և ինքնամեկուսացվեն:
Անցած չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ մի շարք կառավարական գերատեսչություններ դադարեցրել են աշխատանքը, քանի որ այնտեղ ևս հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակման դեպքեր:
Սեուլում կենտրոնական կառավարական համալիրի պահապանի վարակվելու պատճառով շենքի մի ամբողջ հարկ փակել են ախտահանման համար: Օգոստոսին ավելի վաղ հաղորդվել Էր, որ հարավկորեական իշխանությունները քննարկում են անվտանգության այն միջոցառումները մինչև առավելագույն ուժեղացնելու հնարավորությունը, որոնք կոչված են զսպել COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածումը:
Սեուլում, Ինչհոնում և Կենգիում ամսվա սկզբին իշխանությունները վերստին կասեցրել են մի շարք հասարակական վայրերի աշխատանքը, ներառյալ գիշերային ակումներն ու թանգարանները: Արգելված են ավելի քան 50 մարդկանց հավաքվելը հաստատությունում, և ավելի քան 100 մարդկանցը՝ փողոցում: Համավարակի սկսվելուց ի վեր Հարավային Կորեայում հայտնաբերվել է վարակման 18 հազար 706 դեպք, այդ թվում՝ 441-ը՝ վերջին օրերին: Մահացել է 313 մարդ:








































