ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասին խոսելիս ինչու՞ նրան անունով չի կոչում:
«Նա պացիենտ է, հիվանդ է: Այդպես էլ մենք նրան անվանում ենք: Սա չի փոխում հարցի էությունը»,- պատասխանել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը Նավալնիին անվանել էր կոմայի մեջ գտնվող ՌԴ քաղաքացի:
Գերմանական «Charite» կլինիկայի բժիշկները հայտարարել են, որ Նավալնին թունավորված է խոլինեսթերազ արգելափակիչ խմբի նյութով: