Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին եւ նրան պատմել Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին: Ալիեւը Պուտինին գանգատվել էր Տավուշի մարտերից հետո Հայաստան 400 տոննա ռազմական բեռ փոխադրելու համար: Հատկանշական է, որ Կրեմլի հաղորդագրությունը որեւէ կերպ չէր անդրադարձել հեռախոսազրույցի այդ դրվագին: Տեղական մամուլը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի այցը Բաքու կոչված է մեղմել Հայաստան զենքի չհայտագրված մատակարարումների սկանդալը: