Սույն թվականի հունիսի 2-ին ձեռնադրված հոգևորականները, ավարտելով իրենց քառասնորյա պահեցողության շրջանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և Մայր Աթոռի կառույցներում:
Օգոստոսի 1-ից Տ. Մերուժան քահանա Սողոյանը հոգևոր իր ծառայությունն է իրականացնելու Գուգարաց թեմում, Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը՝ Սյունյաց թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Տ. Զաքարիա քահանա Անանյանը և Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը կսպասավորեն ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդությունում, իսկ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և Տ. Համբարձում աբեղա Արաբյանը կշարունակեն իրենց ծառայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:









































