Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետաքննության հետ:
«Եվրամիությունը խստորեն դատապարտում է… պարոն Նավալնիի դեմ հնարավոր մահափորձը: Ռուսաստանի իշխանությունները պետք է անհապաղ սկսեն այս դեպքի անկախ և թափանցիկ հետաքննությունը», – հայտարարել է նա: