Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

BTS-ի հոլովակը YouTube-ում կրկնակի ռեկորդ է սահմանել դիտումների թվաքանակով

BTS հարավկորեական խմբի նոր հոլովակը, որը թողարկվել է օգոստոսի 21-ին, «Dynamite» անգլալեզու թրեքն առաջին 24 ժամվա ընթացքում YouTube-ում ռեկորդ է սահմանել դիտումների թվաքանակով: Այդ մասին հաղորդել է NME-ն:

Այդ ժամանակում հոլովակը հավաքել է 101,1 մլն դիտում (այժմ այն գրեթե 175 միլիոն դիտում ունի): Այսպիսով, BTS-ի մասնակիցներին հաջողվել է առաջ անցնել նախորդ ռեկորդակիրներից:

NME-ում նշում են, որ «Dynamite»-ն առաջին տեսահոլովակն է YouTube-ի պատմության մեջ, որն ավելի քան հարյուր միլիոն դիտում է հավաքել ռելիզի պահից առաջին 24 ժամվա ընթացքում:

Սա առաջին անգամը չէ, որ BTS խումբը ռեկորդ է սահմանում: Առաջին անգամ նրանք Ցանցը գերել են 2018 թվականին՝ “Idol” թրեքի հոլովակով, որը 24 ժամվա ընթացքում 45,9 միլիոն դիտում էր հավաքել: Այնուհետեւ՝ 2019 թվականին “Boy with luv”-ը՝ երգչուհի Հոլզի մասնակցությամբ, 74,6 միլիոն դիտում է հավաքել նույնքան ժամանակում:

Գունավոր հոլովակում մասնակիցները պարում են տարբեր դեկորացիաներում՝ ննջարանում, ուտեստարանում, երաժշտական խանութում:

Forbes-ում նշում են, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքն իր բնույթով հիշեցնում է այնպիսի հաջողված կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբեռլեյքի Can’t Stop the Feeling-ը (2016 թվական) և Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական): Dynamite-ում նույնպես ինչ-որ բաներ կան դիսկոյից, իսկ վոկալիստները երբեմն այնպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, բայց այդպես նույնիսկ ուրախ է, գրում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում