Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին օգոստոսի 23-ին մասնակցել է նախագահական նստավայրում՝ Անկախության պալատում տեղի ունեցած իրավիճակային շտաբի նիստին:
Բելառուսի նախագահի որդին հորն ուղեկցելիս եղել է զինվորական համազգեստով: Համապատասխան տեսանյութը հրապարակել է TUT.BY կայքը:
Անկախության պալատում տեղի ունեցած իրավիճակային շտաբի նիստին, բացի Բելառուսի նախագահից և նրա որդուց, մասնակցել է նաև Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնթը: Տեսանյութում երևում է, որ Լուկաշենկոյի որդին զրահաբաճկոնով է, իսկ սեղանին նրա առջև ինքնաձիգ է դրված:
Այդ օրը Լուկաշենկո-ավագը ուղղաթիռից իջնելիս նույնպես զրահաբաճկոնով է եղել և ինքնաձիգը ձեռքին:








































