Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Իմ դեմ հայցադիմումով՝ «Լիդիան»-ն անուղղակիորեն մատնում է իր կապը նախկին իշխանությունների հետ. Արման Բաբաջանյան

«Մինչև օրս իմ դեմ դատական հայցեր են ներկայացրել ու շարունակում են ներկայացնել բոլոր նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են նախկին հանցավոր ու կոռուպցիոն իշխանությունների հետ։ Այդ ցանկը բավական երկար է, և «Լիդիան Արմենիան» գալիս է լրացնելու նախկինների ու նրանց հետ կապվածների այդ ցուցակը։ Եվ դա պատահական չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ։ Հայցի առարկա է հանդիսացել վերջինիս կողմից իր հարցազրույցներից մեկում արված դիտարկումները «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ։ Բաբաջանյանը, մասնավորապես, ծրագրի մասին խոսելիս օգտագործել է «…կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ», «…նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, «Լիդիանի»» և նման արտահայտություններ: Ըստ «Լիդիանի»՝ այդ արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորել ընկերության գործարար համբավը:

Բաբաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած հայցադիմումի իրավական մասին կանդրադառնա առաջիկայում, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ ու առավել ևս այսօր ինքը «Լիդիան Արմենիան» ընկերությունը համարում է որպես նախկին արատավոր, կոռուպցիոն համակարգի ծնունդ, որովհետև այլ պայմաններում, իրավական պետության ու օրենքի գերակայության պայմաններում «Լիդիան Արմենիան» չէր կարող ստանալ այն թույլտվություններն ու արտոնությունները, որոնցով ցանկանում է շահագործել հանքը։ «Այսպիսով, իմ դեմ հայցադիմում ներկայացնելով՝ «Լիդիան Արմենիան» առնվազն անուղղակիորեն ապացուցում, մատնում է իր կապը նախկին իշխանությունների հետ։ Իսկ դա ցավալի է ոչ միայն ինքին որպես փաստ, այլ նաև որպես այն իրողության վկայություն, որ տևական ժամանակ է՝ նախկին իշխանություններն ու նրանց հետ փոխկապակցված սուբյեկտները իրենց, իրենց վերարտադրության համար հնարավորություններ են տեսնում։ Իսկ դա իր հերթին խոսում է գործող իշխանության թուլության ու ապիկարության մասին։ Բայց այս զարգացումները իրականում շատ դրական են, հուսամ՝ դրանք արագացնում են այն գործընթացները, որոնք անխուսափելիորեն տեղի են ունենալու Ամուլսարի առնչությամբ։ Իսկ դրանք հանգեցնելու են այն իրողությանը, որ Ամուլսարը սար է մնալու, «Լիդիան Արմենիան» չի շահագործելու հանքը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դրա փոխարեն «Լիդիան Արմենիան» դեռ պետք է պարզաբանի, թե ինչ հանցավոր սխեմաների ու գործարքների միջոցով է կարողացել իր համար շահեկան որոշումներ ստանալ նախկին իշխանության ամենակարկառուն դեմքերից՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, վերջացրած Տիգրան Սարգսյանով ու Հովիկ Աբրահամյանով։ «Իսկ մինչ այդ ես շարունակելու եմ աջակցել Ամուլսարի դեմ պայքարող ազնիվ ու նվիրյալ քաղաքացիներին, որոնց ամեն գնով ցանկանում է լռեցնել «Լիդիան Արմենիան»։ Իմ դեմ դատական հայց ներկայացնելով՝ վերջինս ցույց է տալիս, որ փաստորեն ցանկանում է լռեցնել ոչ միայն պայքարող ակտիվիստներին, այլ նաև քաղաքական ուժերին ու գործիչներին։

Չի ստացվելու։ Ամուլսարը սար է մնալու։ Կհանդիպենք դատարանում»,-եզրափակեց Արման Բաբաջանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում