Բելառուսի քաղաքացիները, որոնք Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրների մոտ խախտում են հասարակական կարգը, գործ կունենան բանակի հետ: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է ռազմական գերատեսչության YouTube-ալիքը:
«Այսօր ակցիաներ են կազմակերպվում այս սրբավայրերում, մենք դա թույլ չենք տա: Այսօրվանից դրանք կլինեն մեր պահպանության ու պաշտպանության ներքո»,- ասել է Խրենինը:
Այնուհետև նա նախազգուշացրել է. «Այս վայրերում կարգուկանոնի և խաղաղության խախտման դեպքում դուք գործ կունենաք ոչ թե ոստիկանության, այլ բանակի հետ»:









































