Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Էլիտա՞ն, թե՞ հասարակությունը․ Ինչպես են ընդհանրանում պատկերացումները

Հայաստանի արդիականացման մասին բանավեճում թերևս կա մի հարց, որը հիշեցնում է «հավի ու ձվի» պատմությունը. հասարակությո՞ւնը պետք է վերափոխվի և ձևավորի արդիական էլիտա, թե՞ արդիական էլիտան պետք է վերափոխի հասարակությանը:

Առաջին հայացքից փակուղային թվացող այդ հարցը, սակայն, ունի շատ պարզ ելք, որը տեսնելու համար ընդամենը պետք է հարցնել, թե ո՞րն է էլիտայի դերն ազգի, ժողովրդի, պետության կյանքում: Թերևս տարօրինակ կլինի կարծելը, թե էլիտայի դերն ընդամենը հասարակությունից իջած ուղղակի կամ անուղղակի պատվերները համաձայն տվյալ հասարակության որակների կատարելն է: Դա չինովնիկական դասի դերն է, իսկ էլիտան և չինովնիկական դասը տարբեր բաներ են: Չինովնիկական դասը կատարողներն են, էլիտան` մշակողները, ազգի ռազմավարական պլանավորում իրականացնողները, ինչը նշանակում է, որ իրականացնողները ոչ թե պետք է հարմարվեն հասարակության որակներին, այլ պետք է իրագործեն ռազմավարական պլանավորում` հաշվի առնելով ազգի անվտանգության անկյունաքարային հանգամանքները և դրանց ներդաշնակությունը համաշխարհային զարգացումների համատեքստի նկատմամբ` ըստ այդմ ձևավորելով հանրային համարժեք որակներ: Եթե էլիտաներն իրենց առջև չեն դնում այդպիսի խնդիրներ, նրանք դադարում են էլիտա համարվելուց: Ուստի, էլիտան է, որ պիտի ձևավորի հասարակություն:

Եթե ասվածը մասնավորեցնենք հայաստանյան իրավիճակի դեպքում, ապա ակնհայտ է, որ մեզանում էլիտա կոչվածը չի կատարում իր նշված դերը: Փոխարենը, պարբերաբար հղում է արվում հասարակության որակներին` իրավիճակի ճահճացման պատասխանատվությունը գցելով հասարակության անկրթության, ցածր իրավագիտակցության և այլ հանգամանքների վրա: Հայաստանի հասարակությունն, իհարկե, նախանձելի որակների տեր չէ, այն էլ շատ մեղմ ասած: Բայց հենց դրա համար էլ պահանջվում է այնպիսի էլիտա, որը ոչ թե կհենվի այդ անորակությանն ու կփորձի դա շահարկելով ու նույն այդ հասարակության, պետության գոյությունը վտանգելով անսահման հարստության և իշխանության տեր դառնալ, այլ կփորձի վերափոխել հասարակության որակները ու իրեն` հասարակությանը, հնարավորինս կարճ ժամանակում:

Անչափ կարևոր է, որ փոխվի հասարակությունը, փոխվի նրա մտածողությունը, փոխվեն արժեքները, երևույթների հանդեպ ընկալումները, մարդիկ ավելի անհանդուրժող դառնան ապօրինության, անիրավության, ամբարտավանության, անպարկեշտության, բռնության և գողության հանդեպ: Բայց այդ ամենը հենց այնպես չի լինում, որևէ հասարակություն ինքն իրեն չի գալիս այդ վերափոխումներին: Հասարակություններին դրանց բերում են էլիտաները, բերում են առաջին հերթին իրենց օրինակով, իրենց անմիջական շրջապատների օրինակով:

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, լուծումների մասին պատկերացումները հասարակությունների մոտ ընդհանրանում են անխուսափելիորեն, վաղ թե ուշ: Եվ եթե դա տեղի չի ունենում էլիտայի օժանդակությամբ, ինչը զարգացման առավել նախընտրելի տարբերակն է, ապա գործին միջամտում է արդեն հեղափոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում