Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ:
Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Ջուբա մայրաքաղաքում միջադեպի ականատեսները հաշվարկել են առնվազն 17 զոհ, այդ թվում՝ անձնակազմի երկու անդամներ: Հայտնի է, որ մեկ մարդ ողջ է մնացել, նա հոսպիտալացվել է:
Հաղորդվում է, որ «South West Airlines» ինքնաթիռի վթարի վայրում տարածքը խիստ ճահճային է, ինչը դժվարություններ է առաջացնում հրշեջների համար՝ հայտնում է Nyamilepedia-ն:











































