Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ալիևը $5 միլիարդ ծախսեց և ոչնչի չհասավ. Հայաստանն արդեն շատ մոտ է ուժերի հավասարակշռությունը վերականգնելուն

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հուլիսյան մարտերում կրած ծանր պարտությունից հետո է՛լ ավելի ջղաձիգ է դարձել և անում է քայլեր կամ հայտարարություններ, որոնք մի կողմից ծիծաղ են առաջացնում, մյուս կողմից էլ՝ նույնիսկ զարմանք։ Այս պահվածքի բնորոշ գծերի մեկն այն է, որ Բաքուն վերջերս աջ ու ձախ բողոքում է բոլոր այն երկրներից, որոնցից Հայաստանը ենթադրաբար զենք կամ զինամթերք է գնել, ու հիստերիկ աղմուկ բարձրացնելով՝ փորձում է դրանից միջազգային սկանդալ սարքել։ Թե ո՞րն է այս վարքագծի պատճառը և որո՞նք են նպատակները՝ արժե քննարկել։

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո հրապարակված մեր հոդվածներից մեկում գրել էինք, որ Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմի «պատի թերթերից» մեկը՝ տխրահռչակ Haqqin.az լրատվական կայքը, իբրև թե «սենսացիոն փաստեր» էր հրապարակել՝ նշելով, թե հուլիսի 12-ին սկսված մարտերի ընթացքում հայկական բանակը ռմբակոծել է Ադրբեջանի սահմանային դիրքերը Սերբիայից ձեռք բերված և Վրաստանի տարածքով ներկրված ականանետներից։ Haqqin-ի խմբագրությունը, որի ինֆորմացիոն աղբյուրը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունները պիտի լինեին, կոչ էր արել «դիվանագիտական և քաղաքական խողովակներով» բացատրություն պահանջել ոչ միայն Սերբիայի ղեկավարությունից, այլև պաշտոնական Թբիլիսիից։ Դրանից հետո որոշ աղմուկ եղավ մամուլում, եղան արձագանքներ, պարզաբանումով հանդես եկավ անձամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ընդգծելով, որ վերջին մի քանի տարիներին Սերբիան տասնապատիկ անգամ ավելի շատ զենք է վաճառել Ադրբեջանին, քան թե Հայաստանին։

Եվ այս փաստը, որը մատնանշել է Սերբիայի ղեկավարը, շատ հատկանշական է ու կարևոր այս պատմության ընդհանուր համատեքստում, քանի որ Ադրբեջանն, ըստ էության, բողոքում է այն երկրներից, որոնցից ինքը մի քանի անգամ ավելի շատ զենք ու զինամթերք է գնել՝ հետո դրանք օգտագործելով Հայաստանի, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Սերբիայի պես երկրներին, այլև Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարներից մեկին՝ Ռուսաստանի Դաշնությանը, որից Ադրբեջանը միայն վերջին 10 տարվա ընթացքում, բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների ու նաև Ալիևի հրապարակային հայտարարությունների համաձայն, առնվազն 5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք զենք, զինամթերք և ռազմատեխնիկական նշանակության այլ արտադրանք է գնել։

Այս փաստը շեշտում ենք այն պատճառով, որ նախորդ շաբաթ՝ օգոստոսի 12-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ անհանգստություն հայտնելով այն հարցի կապակցությամբ, որ Ռուսաստանը «ռազմական նշանակության բեռներ» է մատակարարում Հայաստանին։ Ընդ որում, Ալիևն ասել է, թե բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և դրանք Հայաստան են ուղարկվել հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից անմիջապես հետո։ Իսկ հեռախոսազանգի հիմնական նպատակը, ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, եղել է այս հարցը պարզաբանելը։

Ըստ հաղորդագրության՝ «Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»։

Ռազմական մատակարարումների ինտենսիվությունը, Ալիևի խոսքերով, «անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում ադրբեջանական հանրության շրջանում»։

Ահա այսպիսի հայտարարություն…

Թե որքանո՞վ է Բաքվի բռնապետի հայտնած տեղեկությունը ռազմական բեռների վերաբերյալ համապատասխանում իրականությանը՝ հայտնի չէ, և նման տեղեկությունները, բնականաբար, հեշտ չէ ստուգելը։ Բայց դա չէ գլխավոր հարցը։ Նույնիսկ Ալիևի հայտարարությունը համապատասխանի իրականությանը կամ մոտ լինի դրան՝ տարօրինակ է, թե ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարին զարմացնում այն փաստը, որ «X» պետությունը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնությունը, ռազմական նշանակության արտադրանք է մատակարարում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանի Հանրապետությանը, որի հետ միասին Ռուսաստանը անդամակցում է ռազմաքաղաքական կազմակերպության և որի հանդեպ, երկկողմ և բազմակողմ պայմանագրերի շրջանակներում, ունի որոշակի պարտավորություններ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Ասվածից հետևում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական հարթություններում Ռուսաստանին և Հայաստանին զենքի առքուվաճառքի կամ ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ կշտամբելու հիմքեր չունի։

Մնում է երրորդ կարևոր հարթությունը՝ բարոյականը։ Բայց ունի՞ արդյոք բարոյական որևէ իրավունք զենքի վաճառքի կամ մատակարարման անընդունելիությունից խոսելու մի պետության ղեկավար, որն ինքն է հսկայական ծավալներով զենք-զինամթերք, այդ թվում՝ հարձակողական և մասսսայական ոչնչացման զինատեսակներ, զինտեխնիկա, հրթիռներ ձեռք բերում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից՝ ամենևին էլ չթաքցնելով, որ պատրաստվում է պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձերի, իսկ առկա հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին խոսում է բացառապես ուլտիմատումներով՝ բացառելով որևէ խելամիտ փոխզիջման հնարավորություն։ Դժվար է ասել։ Ավելի ճիշտ՝ այդքան էլ դժվար չէ։ Բայց ամեն դեպքում կթողնենք հարցը հռետորական մակարդակում։

Ալիևի հայտարարությունը, բնականաբար, ուշադրության արժանացավ Հայաստանում, արձագանքեցի և՛ քաղաքական գործիչները, և՛ փորձագետները, և՛ ընդհանուր առմամբ մամուլը: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ ինչպես վերջին զարգացումներն են ցույց տվել՝ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ նաև Զինված ուժերի կառավարելիության մակարդակի բարձրացման առումով, և հիմա Ալիևը, իր անհանգստությունները փոխանցելով Ռուսաստանի Դաշնության նախագահին, ցույց է տալիս, որ իրենց համար պարզ չեն Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխությունները, և Հայաստանի զինված ուժերի կառավարելիությունը տեսանելի դառնալը իրենց մոտ անհանգստություններ է առաջացրել:

Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծել է՝ «Ալիևի անհանգստացած հեռախոսազանգը Վլադիմիր Պուտինին ցույց է տալիս, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները շարունակական են և գտնվում են զարգացման փուլում»։

Իսկ ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Ալիևը պարզապես նեղսրտած է, նրա համար «վիրավորական է» այն, որ ինքը 5 մլրդ դոլար է ծախսել սպառազինության վրա, բայց արդյունքում ստացվում է, որ Հայաստանը դրանից մեկ 0-ով պակաս գումարով կամաց-կամաց վերականգնում է ուժերի հավասարակշռությունը երկու կողմերի միջև։

«Հայաստանն արդեն շատ մոտ է դրան», – «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց Ներսիսյանը՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ Ալիևի ասածը պարզապես էմոցիոնալ ռեակցիա էր, որը ոչ մի ազդեցություն էլ չի ունենա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում