Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Ադրբեջանական բանակի խայտառակությունը. ինչո՞ւ է Ալիևը դավաճաններին փնտրում ԱԳՆ-ում, ոչ թե զինված ուժերում

Բաքվի իշխող ալիևյան ռեժիմի քարոզչամեքենայի առաջատամարտիկներից մեկը՝ տխրահռչակ Haqqin.az լրատվամիջոցը, խմբագրական սյունակում հոդված է հրապարակել՝ ներկայացնելով իբրև թե «սենսացիոն փաստեր» այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ին սկսված բախումներից մի քանի օր առաջ Հայաստանը իբրև թե տարբեր տրամաչափերի ականանետային արկերի խոշոր խմբաքանակ է ստացել Սերբիայից՝ Վրաստանի տարածքով: Բայց սա չէ ամենահետաքրքիրը: Զավեշտալին «սենսացիոն լուրի» ձևակերպումն է՝ «Հայաստանը նախօրոք է պատրաստվել հուլիսի 12-ին սկսված դավաճանական և նենգ հարձակմանը…»:

«Նենգ» կամ «դավադիր» («коварный») մակդիրի կիրառումը այս պարագայում ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Ի վերջո, նրանց համար մենք «թշնամի» ենք: Ուրեմն էլ ի՞նչ «թշնամի», եթե «նենգ» ու «դաժան» չէ, առավել ևս, եթե խոսքը «օքյուփանթ» ու «ագրեսոր» հայերի մասին է: Բայց «դավաճանության» մասին խոսելը Հայաստանի հետ հակամարտության համատեքստում, մեղմ ասած, տարօրինակ է ու զավեշտալի: Եվ սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Ալիևի «խանությունից» հայերին մեղադրում են «դավաճանության» համար:

Նման հայտարարություններ բազմիցս արել է ինքը՝ Ադրբեջանի նախագահը, որի ընտանիքից էլ ֆինանսավորվում է վերոնշյալ Haqqin.az-ը՝ իր գլխավոր խմբագիր Էյնուլլահ Ֆաթուլաևի գլխավորությամբ: Օրինակ՝ 2019 թ. հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում միջադեպ եղավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Ավելի ճիշտ՝ միջադեպ եղավ Ալիևի ջանքերով:

Աշխաբադում տեղի էր ունենում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում Բաքվի բռնապետը փորձեց իր կարճ խելքով «անհարմար վիճակի մեջ դնել» Հայաստանի վարչապետին՝ բացելով Գարեգին Նժդեհի թեման: Մասնավորաբար, Ալիևը կլոր սեղանի շուրջ հայտարարեց, թե Հայաստանում հերոսացնում են «ֆաշիստական դահիճ ու դավաճան» Գարեգին Տեր-Հարությունյանին՝ Նժդեհին: Ո՞ւմ էր հավատարմության երդում տվել Նժդեհը, որի գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրը չբռնազավթվեց թուրքերի, կովկասյան թաթարների՝ ներկայիս «ադրբեջանցիների» և նրանց դաշնակից բոլշևիկների կողմից, և ո՞ւմ է հետևաբար «դավաճանել» հայ անվանի զորավարը՝ Ալիևը իհարկե չասաց: Անշուշտ, շատ հետաքրքիր կլիներ լսել նրա բացատրությունները այդ հարցի վերաբերյալ: Թեև առանց այդ էլ պարզ է, որ նման մեղադրանքները թե՛ Նժդեհի և թե՛ առհասարակ հայության հասցեին ոչ միայն պարզապես անհիմն են, այլև ծիծաղելի: Մեղմ ասած՝ ծիծաղելի:

Առհասարակ թշնամության և ատելության այն աստիճանը, որը տասնյակ տարիների ընթացքում գեներացրել է Ադրբեջանի ղեկավարությունը ադրբեջանական հանրության շրջանում, ուղեղի լվացման այն մեթոդները, որը կիրառում է ալիևյան ռեժիմը իր բնակչության նկատմամբ՝ Haqqin.az-ի պես վայ-լրատվամիջոցների և Ֆաթուլաևի պես ծախու գրչակների ձեռքերով, և այն, թե ինչ հմտությամբ է պետական քարոզչամեքենան օգտագործում «թշնամու» կերպարը՝ ի դեմս հայերի, իշխանությունների բոլոր ապօրինություններն ու չարագործությունները կոծկելու կամ ներքին խնդիրները երկրորդ պլան մղելու համար, իրականում ողբերգության մասին են, ոչ թե ուրախանալու կամ ծափ-ծիծաղի: Բայց, այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ու ադրբեջանական նեղմիտ ատելության հետ գործ ունենալիս ամենաադեկվատ արձագանքը հենց հումորն է: Որովհետև ուղղակի իմաստ չունի հայի ու Հայաստանի նկատմամբ ատելությամբ ապրող միջին վիճակագրական ադրբեջանցու հետ վիճել այն հարցի շուրջ, որ Լեոնարդո դա Վինչին ուղղակի չէր կարող «ադրբեջանցի» լինել: Էլ չենք խոսում Հայաստանի տարածքների կամ մշակութային ու պատմական հարցերի հետ կապված վեճերի մասին:

Բայց վերադառնանք նախորդ հարցին: Եվ այսպես, Ալիևն ու իր պրոպագանդիստները խոսում են «հայերի դավաճանության» մասին: Ու պետք է ասել որ «դավաճանության» թեման այս երկրում շատ տարածված է ու պոպուլյար: Ադրբեջանում իշխանությունները շատ հաճախ են խոսում «դավաճանության» մասին և փնտրում «դավաճաններ»: Դա, իհարկե, հատուկ է բռնապետություններին: Բայց հնարավոր է, որ դա չլինի միակ գործոնը:

Վերջին դեպքերից հետո, երբ Ալիևը «կորցրել էր» արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որից հետո վերջինս ազատվեց պաշտոնից, և նոր արտգործնախարար նշանակվեց Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահը, ընդունելով ԱԳՆ-ի նոր ղեկավարին, կրկին բարձրացրեց «դավաճանների» հարցը: Նա ոչ միայն խոսել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի թերացումների, դիվանագիտական ներկայացուցչությունների անարդյունավետ աշխատանքի ու պասիվության, որոշ դեսպանությունների աշխատակիցների անգործության մասին, այլև հայտարարել է, թե որոշ դիվանագետներ դավաճանել են իրենց պետությանը և վերածվել են այն երկրների դեսպանորդների, որտեղ աշխատում են: Ու նաև ավելացրել է, թե արտասահմանում գործող որոշ «էլեմենտներ», որոնք ներկայանում են իբրև ադրբեջանցիներ, «հայերից էլ վատ են իրենց պահում՝ կեղտոտ արշավ վարելով Ադրբեջանի դեմ»: «Մեր որոշ դիվանագետներ արտասահմանում վերածվում են այն երկրների դեսպանորդների, որտեղ աշխատում են: Սրան պետք է վերջ տալ: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը և չեն էլ թաքցնում դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Այսպիսով, կրկին տեսնում ենք, որ «դավաճանության» թեման Ադրբեջանում առանց հայերին հիշատակելու չի անցնում: Բայց ավելի կարևոր է Ալիևի մեղադրանքը դավաճան ադրբեջանցի դիվանագետների մասին: Որքանո՞վ դա կարող է կապ ունենալ իրականության հետ: Նման մարդիկ Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում իրոք կա՞ն, թե՞ այս հայտարարությունը կապված էր Մամեդյարովի ու նրա թիկունքում կանգնած ուժերի՝ ալիևյան կլանի հակամարտության հետ և փաստորեն դարձավ վերջին մեխը Ադրբեջանի վերջին 16 տարիների արտգործնախարար Մամեդյարովի դիվանագիտական գործունեության «դագաղին»: Չմոռանանք, որ այդ հակասությունները վաղուց էին սկսվել, ու Մամեդյարովի հրաժարականը կամ պաշտոնանկությունը, մեծ հաշվով, ընդամենը ժամանակի հարց էր: Հուլիսի 12-ի դեպքերը միայն արագացրին այդ պրոցեսը: Դրանից ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 3-ին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել  արտաքին գործերի նախարարությունում՝ ձերբակալելով Մամեդյարովի մտերիմներից մեկին՝ ԱԳՆ գործերի կառավարիչ Ֆարհադ Մոլլազադեին, ինչպես նաև մի քանի այլ պաշտոնյաների: Մի խոսքով՝ ամեն ինչ հենց դրան էր տանում:

Պարզ է, որ Ալիևը հիմա շատ լուրջ խնդիրներ ունի, ու Թովուզի սահմանին հայկական զինուժի տված ջարդը միայն խորացրեց նրա թուլացող իշխանության խնդիրները՝ բորբոքելով հասարակական-քաղաքական կրքերը երկրի ներսում: Բայց եթե խոսքը ռազմական անհաջողության մասին է, իսկ սա խայտառա՛կ ձախողում էր, ապա փոքր-ինչ տարօրինակ է, որ դրանից հետո պաշտոնանկ է արվում ոչ թե պաշտպանության, այլ արտաքին գործերի նախարարը, և դավաճաններ են փնտրում ոչ թե ադրբեջանական զինված ուժերում, այլ դիվանագիտական կորպուսում:

Չմոռանանք, որ հուլիսի 12-ին հայկական Տավուշի և ադրբեջանական Թովուզի սահմանագոտում տեղի ունեցած մարտերի արդյունքում ՀՀ Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն մի քանի կարևորագույն, կարելի է ասել՝ ռազմավարական նշանակության բարձունքներ են գրավել՝ էապես բարելավելով մեր պաշտպանության դիրքերը Ադրբեջանի հետ սահմանի այդ հատվածում, այլև դրանից երկու օր անց՝ հուլիսի 14-ին իրականացված պատժիչ գործողություններով ոչնչացրել են Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության մի մասին, մասնավորապես՝ կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, կորպուսի հրետանու պետ Իլգար Միրզոևին, ինչպես նաև մայորի ու ենթասպայի կոչումներ ունեցող մի քանի այլ զինվորականների:

Եթե Հայկական հաղթական բանակի համար սա փառահեղ հաջողություն է և իր ձևի մեջ՝ աննախադեպ երևույթ, ապա մինչև ատամները զինված ադրբեջանական բանակի և նրա պոռոտախոս հրամանատարության համար տեղի ունեցածը կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈ՛ՒՆ:

Սա, իհարկե, զուտ ադրբեջանական տեսանկյուն է, բայց եթե գործ ունենք թշնամական պետության հետ և ստիպված ենք մեր անվտանգության ռիսկերը կառավարելու և հետագա սպառնալիքները կանխատեսելու համար փորձել հասկանալ հակառակորդ պետության ռազմաքաղաքական ղեկավարության հետագա քայլերն ու կանխագուշակել նրա ծրագրերը, ապա պիտի կարողանանք նաև մտածել հակառակորդի պես՝ հարցերին նայելով նրա տեսանկյունից: Հանուն մեր ազգի ու պետության անվտանգության: Հանուն Հայաստանի Հանրապետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում