Բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Բեռլինի Charite կլինիկա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շտապօգնության մեքենան, ոստիկանների ուղեկցությամբ, մտել է կլինիկայի հիմնական մասնաշենքի տարածք։
Ոստիկանները հերթապահում են հիվանդանոցին հարող փողոցներում, այստեղ հավաքվել են լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում՝ Երևանի ժամանակով 10.47-ին:










































