Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 26 հասցեի դիմաց, բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը:
Վարորդները հրաժարվել են հոսպիտալացումից՝ նշելով, որ լավ են զգում։





































