Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ուսումնական տարվան ընդառաջ․ ինչ է պարտավոր անել դպրոցը աշակերտներին հավուր պատշաճի ընդունելու համար

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է հատուկ ուսումնական գործընթաց։

Հանրակրթությունը բոլոր մակարդակներում՝ տարրական, միջին և ավագ, մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ին միայն մեկ անձի ուղեկցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակելու է 13 շաբաթ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է հատուկ ձևաչափով՝ սահմանված կանոնների պահպանմամբ:

«Արմենպրեսն» առանձնացրել է նախարարության կողմից մշակված ուղեցույցի ամենակարևոր կետերը։

Դպրոցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պարագաներով

Սեպտեմբերի 15-ից հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պարագաներով՝ դիմակներ, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներ, ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով: Բոլոր աշակերտներն ու դպրոցի անձնակազմը պետք է ամեն օր հեռահար կերպով ջերմաչափվեն։

Դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձնակազմի անդամները պարտավոր են դիմակ դնել:

Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ

Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով:

Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։

6-օրյա աշխատանքային ռեժիմի պարագայում սահմանվելու է դասերի համապատասխան թիվը օրվա ընթացքում և դպրոցում գտնվելու տևողությունն ըստ դասարանների։ 1-ին դասարանցիները շաբաթական ունենալու են 20 դաս։ Շաբաթվա մեջ 4 օր նրանք 3 դաս կունենան, իսկ 2 օր՝ 4 դաս։ 5-րդ դասարանցիների դասերը կլինեն շաբաթական 29-ը, շաբաթվա մեջ 1 օր՝ 4 դաս, 5 օր՝ 4 դաս։ 10-րդ դասարանցիների շաբաթական դասերի թիվը կազմելու է 34, շաբաթվա մեջ՝ 2 օրը՝ 5 հաս, 4 օրը՝ 6 դաս։

Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20 է

Դասարանները բաժանվելու են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանները բաժանվելու են 2 խմբի: Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նվազագույնը 54 քմ մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Օրինակելի ձև տրված է Պատկեր 1-ում։

Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նվազագույնը 42 քմ մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:

Աշակերտին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է

Սովորողները դասին մասնակցելու են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է: Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով: Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:

Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվելու են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո թերթիկները ուսուցչի կողմից հավաքվելու են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվելու է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները:

Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվելու են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:

Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում կազմակերպվում է 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է սովորողների գիտելիքների ստուգում կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով: Սովորողների գնահատումը կատարվելու է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կկարողանան տեսնել էլեկտրոնային օրագրում:

Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքելու դասասենյակները

Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Դպրոցում ուսումնական գործընթացի ժամանակ սովորողների միջև հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները:

Դպրոցում դասերի ժամանակ սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվելու է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։

Բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են ներկայանալ աշխատանքի կամ ոչ

Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի անձինք՝ ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից, կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, կամ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, կամ չներկայանալ աշխատանքի:

Աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավելի քան մեկ հաստիքի չափով։ Ոչ պետական ուսումնական հաստատություններում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն:

Դպրոցներում արգելվում են զանգվածային միջոցառումները

Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը՝ առավոտյան մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, մարզական միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն:

Ժամանակավորապես դադարեցվում են երկարաօրյա ծառայությունները, ինչպես նաև՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը: Դպրոցի տարածքում այլ կազմակերպությունների կողմից լրացուցիչ կրթական գործունեության ծավալումը կարող է կազմակերպվել միայն այն դեպքում, եթե դա չի խանգարում ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Դպրոցի տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար պարտադիր է օգտագործվող տարածքի ախտահանումը գործունեության ավարտից հետո՝ մինչև հաջորդ օրվա ուսումնական գործընթացի սկզիբը։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում երկարօրյա ծառայությունների և արտաուսումնական խմբակների դեպքում կարող են գործել այլ կարգավորումներ՝ պահպանելով հակահամաճարակային սահմանված ընդհանուր կանոնները։

Դպրոցում ժողովների և հավաքների գործընթացը պետք է կազմակերպվի հնարավորինս հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ համապատասխան հարմարեցմամբ՝ ապահովելով սոցիալական հեռավորություն ու հակահամաճարակային այլ կանոնների պահպանումը։

Դպրոցական սննդի կազմակերպումը

Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է: Դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվելու են դասասենյակում չոր սննդի տարբերակով։

Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում կարող է գործել սննդի կազմակերպման այլ ռեժիմ՝ խստորեն պահպանելով սննդի կազմակերպման և ախտահանման մասով հակահամաճարակային կանոնները։

Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում