Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջ համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Այդ մասին հայտարարել է Brexit-ի շուրը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում (այդ բանակցություկնների վրա) բրիտանական կողմի այդ վերաբերմունքի դեպքում»,- նշել է նա:
Brexit-ի անցումային շրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին, այդ պահին համաձայնությունը ոչ միայն պետք է ձեռք բերված լինի, այլեւ մտնի ուժի մեջ ստորագրումից եւ վավերացումից հետո:









































