Վրաստանում կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել անցած օրվա ընթացքում, ապաքինվել է 20 հիվանդ: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov.ge կայքում:
Երկրում, համավարակի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, լաբորատոր կարգով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1385 դեպք: Նաև Վրաստանի 41 քաղաքացի արտասահմանից երկիր է ժամանել բուժման նպատակով: Ապաքինվածների ընդհանուր թիվը 1128 է: Մահացել է 17 մարդ:
Կարանտինում է գտնվում 6903 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում, բժիշկների հսկողության տակ է գտնվում 278 մարդ:
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների, օգոստոսի 21-ի դրությամբ երկրում PCR մեթոդով թեստավորվել է ավելի քան 319.000 մարդ: