Երևանում առաջիկա 3 օրերին սպասվում է 39-40 աստիճան տաքություն և առանց տեղումների եղանակ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, համեմատաբար ցածր ջերմաստիճան կգրանցվի հանրապետության հետևյալ շրջաններում՝ Սևանի ավազանում ջերմաստիճանը կլինի 27-30 աստիճան, Լոռիում՝ 28-32, Տավուշի բարձրադիր վայրերում՝ Դիլիջանում, ջերմաստիճանը կտատանվի 32-33 աստիճանի սահմաններում:
Ջերմուկում սպասվում է առավելապես հով եղանակ՝ 31 աստիճան, իսկ Ծաղկաձորում և Հանքավանում՝ 31-32 աստիճան: