Ինչպես նշում է Սերժ Թանգյանի պաշտոնական կայքը, երգիչը պատրաստվում է երկար սպաված բացօթյա համերգին, որը կայանալու է Երևանի նորաբաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Համերգը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին և ազատ է լինելու բոլոր ցանկացողների համար: Անցած տարի Սերժն արդեն մեկ համերգ տվել է Երևանի մարզահամերգային համալիրում: Համերգին, որին ակնկալվում է 12 հազար հանդիսատես, մասնակցելու է 40 երաժիշտներից բաղկացած նվագախումբ: Հատուկ այս համերգի համար հրավիրվելու է նորզելանդացի դիրիժոր Համիշ ՄաքՔեյնը՝ Վելինգտոնից:










































