Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

Ֆրանսիան մտադիր է շարունակել ռազմական գործողությունն Աֆրիկայում՝ չնայած Մալիի իրադարձություններին

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին հաստատել է իր երկրի մտադրությունը՝ շարունակելու աֆրիկյան Սահելի գոտում (Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Մալի, Նիգեր, Չադ) ահաբեկիչների և արմատական իսլամիստների դեմ պայքարի «Բարխան» գործողությունը՝ չնայած Մալիում տեղի ունեցած հեղաշրջանը: Նախարարի հայտարարությունը հրապարակվել Է Twitter-ի նրա էջում:

«Բարխան» գործողությունը, որն իրականացվում է մալիական կողմի խնդրանքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ, շարունակվում է: Ֆրանսիացի զինվորականները Եվրոպայի և Սահելի երկրներից իրենց գործընկերների հետ համատեղ շարունակում են այդ առաքելության իրագործումը ամբողջ անհրաժեշտ պատրաստվածությամբ և ի շահ ընդհանուր անվտանգության ապահովման»,- հայտնել է գերատեսչության ղեկավարը:

Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունն սկսել է 2014 թվականի օգոստոսին: Այն դարձել է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013 – 2014 թվականներին Մալիում: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի և Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում է Մալիում:

Այս տարի Ֆրանսիայի ղեկավարությունը բազմիցս խոստովանել է, որ Մալիում ավելի ու ավելի բացասաբար են վերաբերվում ֆրանսիացի զինվորականներին: Այդ առնչությամբ նա բազմիցս Մալիի իշխանություններին կոչ է արել բարելավել իրավիճակն այդ ոլորտում՝ ընդգծելով, որ դա խոչընդոտում է զորակազմի առաքելության բնականոն կատարմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում