«Ալ-Քաիդա» իսլամիստական խմբավորման առաջնորդ Այման Ալ-Զավահիրին կոչ է արել Սիրիայի քաղաքացիներին պայքարել ոչ միայն երկրի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի, այլև ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ամերիկան հիմա աջակցում է Սիրիայի հասարակ ժողովրդին: Բաշար Ալ-Ասադն ԱՄՆ գործընկերն է իսլամի դեմ պայքարում, որը ներկայացվում է որպես պայքար միջազգային ահաբեկչության դեմ»,- ասել է Ալ-Զավահիրին: «Հասկացրե՛ք Ամերիկային և Բարաք Օբամային, որ ձեր ապստամբությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ջիհադի դրոշը չի բարձրացվի Երուսաղեմի վրա»,- կոչ է արել սիրիացիներին Այման Ալ-Զավահիրին: