Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Պուտինն անձամբ է ղեկավարել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կատարված հարձակումները

Ռուսաստանի իշխանությունները և հանրապետականների քաղաքական խորհրդական Փոլ Մանաֆորթը, ինչպես նաև WikiLeaks կայքը, փորձել են ազդել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա՝ օգնելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթել քարոզարշավում: Նման եզրակացություն կա ԱՄՆ սենատի հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 18-ին:

WikiLeaks կայքն առանցքային դեր է ունեցել Ռուսաստանի քաղաքական գործիչների գործողություններում, որոնք հետաքրքրված էին Թրամփի հաղթանակով դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ, նշում է Reuters-ը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է ուղղորդել Դեմոկրատական կուսակցության հետ կապ ունեցող համակարգչային ցանցերի և օգտահաշիվների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև արտահոսքի կազմակերպումը, որը պետք է վնասեր Հիլարի Քլինթոնին:

Սենատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամները եկել են այն եզրակացության, որ Մանաֆորթը, համագործակցելով Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, նախագահական ընտրություններից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, օլիգարխ Օլեգ Դերիպասկայի և ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ Կոնստանտին Կիլիմնիկի հետ:

Զեկույցի հեղինակները պարզել են, որ Մանաֆորթի և Թրամփի մոտ լինելը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել ռուսական հետախուզության համար: Զեկույցում նաև շեշտվում է, որ Մանաֆորթի՝ գաղտի տեղեկատվությանը բարձր մակարդակի հասանելիություն ունենալը և ՌԴ հետախուզության հետ կապված անձանց հետ այդ տեղեկատվությունը կիսելու նրա պատրաստակամությունը «մեծ սպառնալիք են ներկայացրել հակահետախուզության շահերի տեսանկյունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում