Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն: Հանդիպման գլխավոր մրցավարը ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն է: Եզրերում նրան կօգնեն ռումինացի Ռադու Գինգուլեցը և Անտոն Գուսևը Բելառուսից:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին ժամը 19:00-ին ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: