Ինչպես վկայում են Coinmarketcap պորտալի տվյալները՝ մեկ օրվա ընթացքում բիթքոյնի միջին փոխարժեքը միջինում աճել է ավելի քան 4% -ով և հասել իր առավելագույնին՝ 2019 թվականի օգոստոսից ի վեր՝ 12337 դոլարի:
Այսպիսով, այս կրիպտոարժույթի կապիտալիզացիան, Երևանի ժամանակով ժամը 21,50-ի դրությամբ, գերազանցել է 27 միլիարդ դոլարը:
Բիթքոյնի արժեքը սկսեց զգալիորեն բարձրանալ 2020 թվականի հուլիսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի ֆոնին:









































