ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հանդես է եկել հայտարարությամբ.
Ինչպես արդեն հայտնել էի ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։ Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են և ԲՈԿ նախահագի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ։ Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահը իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն, ինչպես և ես պնդում էի ի սկզբանե: Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։ Արդեն տևական ժամանակ է որոշ մարդիկ իրենց անձնական շարժառիթներից և ամբիցիաներից դրդված թիրախավորել են անձս և կանգ չառնելով նույնիսկ պաշտոնեական լիազորությունները անցնելու և ինքնիրավչության քրեորեն պատժելի արարքների առջև՝ ապատեղեկատվության և կեղծիքի տարածման միջոցով արշավ են սկսել իմ և ՀՊՏՀ-ի դեմ, ինչը անպատասխան չեմ թողնելու։ Այսօր դեռ այսքանը, իսկ ֆեյսբուքյան «փոթորիկների» սիրահարները ապօրինությունների համար դեռ պատասխան են տալու դատարանում։
Առո՛ղջ եղեք:
Հարգանքով՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ