Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ստորագրած կարգադրությունից։
Արթուր Մեսչյանին պարգևատրելու կարգադրությունը ստորագրվել է օգոստոսի 14-ին։ Կարգադրության մեջ նշված է. «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»։
Հիշեցնենք, որ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ին կազատվի աշխատանքից։








































