Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունը պետք է աջակցի Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերը, երեսպաշտություն է անվանել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ե՞րբ է նա խնդրելու Եվրամիությունից շարունակել մոբիլիզացումը հարյուր հազարավոր դեղին բաճկոնավորների հետ միասին, որոնք խաղաղ ցույցերով պահանջում են հարգել իրենց իրավունքները, ազատություններն ու ինքնիշխանությունը», – գրել է Զախարովան: